ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բարբարոսություն` Ծաղկաձորում. օգտատերն ահազանգում է
«Ես հիմա Ծաղկաձորում եմ։ Այն բարբարոսությունը, որը տեղի է ունենում հենց հիմա այստեղ, բառերով ու նկարներով փոխանցել հնարավոր չէ»։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել օգտատեր Էդուարդ Հայրումյանը:
«Քաղաքի փողոցների բարդակն ու անգրագետ իրականացվող շինարարությունը մի կողմ դրած՝ ոչնչացվում է քաղաքի կենտրոնի անգին բուսական ժառանգությունը։ Արմատախիլ են արվում 10-20-30 տարեկան թանկարժեք (անգին) եղևնիները՝ արմատների վրա լցվելով բետոն ու հենց արմատներին շարելով բորդյուրներ»,- գրել է Հայրումյանը։
ՀՀ Կառավարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia, Ծաղկաձորի համայնքապետարան անհրաժեշտ է շտապ կանգնեցնել այս բարբարոսությունը»,- գրել է Հայրումյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը գտնվող մի խումբ գրողներ երեկ հայտարարություն էին տարածել.
«Մենք՝ ներքոստորագրյալ նախաձեռնող խմբի անդամներս, դիմում ենք հայոց մտավորականությանը և բոլոր մտահոգ անձանց՝ հայտարարելով. Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները՝ իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերի: Ո՞ւմ համար են կառուցվում այդ շենքերը, ի՞նչ հիմունքներով, և ո՞ւմ փողերով: Զարմանալիորեն մի կողմ է նետվել կառավարության կողմից 2006 թվականի հուլիսի 10-ի որոշումով օրենքի ուժ ստացած Ծաղկաձոր քաղաքի գլխավոր հատակագիծը, որտեղ հատուկ ձևակերպված է, որ Ծաղկաձորում երեք-չորս հարկից բարձր շենքեր կառուցելն արգելվում է: Այնինչ այսօր արդեն կառուցվել կամ կառուցման ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի տասը-տասներկու հարկանի բնակելի շենքեր, որոնք հիմնականում կառուցվում են անտառները ոչնչացնելու ճանապարհով:
Առկա աղետից բացի, կան նաև տասնյակ հեկտար անտառապատ տարածքներ, որոնք տարիներ առաջ ապօրինաբար դուրս են գրվել Հայանտառի համակարգից և սեփականաշնորհվել, որոնք այսօր նույնպես կառուցապատման ու ոչնչացման վտանգի տակ են: Սիրելի մտավորականներ, սիրելի մտահոգ անձինք, մի տարի հետո ուշ կլինի, կավարտվի Ծաղկաձորյան ողբերգությունը: Ծաղկաձորը պետք է փրկել այսօր, եթե ոչ` մեր թոռները Ծաղկաձորում ո´չ ծաղիկ կգտնեն, ո´չ ծառ… Ուրեմն, հենց հիմա է պահը՝ հրավիրել մտավորականների համաժողով և դիմել Հայաստանի Գրողների միությանը և ստեղծագործական բոլոր միություններին, որ մասնակցեն համաժողովին, որը կայանա հենց Ծաղկաձորի Ստեղծագործական տանը, որպեսզի բոլորն իրենց աչքերով տեսնեն դաժան իրականությունը` համոզմունքով, որ համաժողովն իր հաստատակամ ուղերձով կդիմի Ազգային ժողովին. շուտափույթ քննել արդեն վաղուց հասունացած խնդիրը և ընդունել օրենք` ԾԱՂԿԱՁՈՐԸ ՀՌՉԱԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ, քանի դեռ գիշատիչների խնջույքը չի կտրել հազարամյա վերջին ծառը:
Մտահոգությամբ և հավատով`
Հենրիկ Էդոյան
Արտեմ Հարությունյան
Մերուժան Տեր-Գուլանյան
Մովսես Մանուկյան
Աշոտ Օհանյան
Ժիրայր Դադասյան
քաղաք ԾԱՂԿԱՁՈՐ»
[49a69a8f765f46823f075cbf5c1f41b9.jpg]
[b71a9f0d1227f53265bb6c45a2e91e27.jpg]
[d4f5cc8d12c8cd3191486ca92b2c468f.jpg]
[d45249dea80d0813262c9c727adea58b.jpg]
[dc38919625990068e9a1c83eb15c7c21.jpg]
[952f4c9269b2d8c34d39038f1053e9c7.jpg]
[dae0e0a57bed5b87dfb2c9e031bef0cc.jpg]
[f65fe1fc4cab149f268d59f21cb1cfee.jpg]
[d964327cf89032be06343dc53a5e7a7f.jpg]
[10ee692103902cb4b670f15b95c6a8de.jpg]
[0e0df4a09815d378459433143b4c9486.jpg]
[e06270681b73c0fa6f5d5d0291aff4ec.jpg]
[139b278d33e70d3c27e186d0c1a4338d.jpg]
[2f11b405eb6f43c37af746bb875cb26a.jpg]
[4fbbdd944686f8971f28fe91e9a90e12.jpg]
[52055b32a414d95c4f59447ee28de282.jpg]
[e0ec2a0b929bd43e35242ebcb3aea8be.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Վարդավառ է. ՆԳՆ-ն հորդորում է
Հայ Աառաքելական եկեղեցին այսօր նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Հիսուս Քրիստոսի Պայծառ...
Կանխվել է Մարգարիտա Սիմոնյանի և Քսենյա Սոբչակի դեմ նախապատրաստվող մահափորձը
Դաշնային անվտանգության ծառայությունը և իրավապահները կանխել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից «Россия сегодня...
Քաղաքում հստակ աղբահանության ճգնաժամա, 4-5 օրով աղբամանները չեն դատարկվում. օգտատեր
«Ուրեմն քաղաքում հստակ աղբահանության ճգնաժամա, 4-5 օրով աղբամանները չեն դատարկվում, աղբամանների մի մասը ջարդված-փշրված վ...
Արցախցիները բետոնե բլոկներով փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը
«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները Աղդամ-Ասկերան ճանապարհահատվածում, այս պահին, ակցիա են իրականացնում։...