ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպումն ավարտվեց ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ. մանրամասներ
ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումն ավարտվեց: Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդիպումից հետո նշել է, որ մարդկանց մի մասը կմնան վրաններում, որոնք տեղադրված են խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում, մյուսները կվերադառնան Ստեփանակերտ։
«Այսուհետ հաշվի առնելով նաև ժողովրդի պահանջը և մեր հետագա բոլոր քայլերը՝ պարտավորվել են ամենօրյա ամենժամյա ռեժիմով տեղեկությունը փոխանցել Ռուսաստանի Դաշնություն և ընդունել, որ իրենք ունեն աշխատանք անելու անհապաղ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացելու ուղղությամբ»,- նշել է պետնախարարը:
Պետնախարարը, դիմելով ժողովրդին նշել է, որ բոլորը վերադառնում են Ստեփանակերտ, և որ ինքը քիչ անց կհրապարակի ժամը քանիսին են լինելու Վերածննդի հրապարակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայր: Նրանք պատրաստվում են ներկայացնել պահանջները՝ դադարեցնել Արցախի շրջափակումն ու հումանիտար աղետը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պետնախարարը հայտնել է` ինչ են պատրաստվում անել
Արցախում այսօր մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժում։ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ու Շառլ Միշելի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Այսօր` ավելի ուշ տեղի կու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒնենք աղբահանության խնդիր. Ավինյանին հայտնեցին պատճառը
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդադարձավ աղբահանության խնդրին և հետաքրք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկե՞լ եք Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու հարցը. լրագրողը` Փաշինյանին
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողի այն հարցին, թե քննարկվե՞լ է Արցախը Ռուսաստանի կազմում նե...