Կրկին երկրաշարժ Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Ըստ հաղորդագրության` ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15:32-ին Ալբիստան շրջանում:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Դեբեդ գետից դուրս է բերվել երեխայի դի
Հուլիսի 18-ին, ժամը 14։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղու...
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել։Երկրաշարժերի ուսումնասիրման բյուրոյի տվյալներով՝ 3,4 մագ...
Կասպից ծովի ադրբեջանական հատվածը ցնցվել է. երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Կասպից ծովի ադրբեջանական հատվածը ցնցվել է: Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03...
Կայծակի հարվածից անչափահաս է մահացել. ՌԴ
Նովոսիբիրսկում կայծակի հարվածից 16-ամյա դեռահաս է մահացել, ևս մեկ երեխա էլ հիվանդանոցում է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ...