ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսները մեր անվտանգությունը չեն ապահովում` մտնում ենք օդանավակայանը վերցնենք. բողոքի ակցիա՝ Արցախում

Արցախում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները երթով հասել են Արցախի Հանրապետության նախագահի նստավայր: Նրանք հայտարարում են, որ իրենց միակ պահանջն է՝ բացել կյանքի՝ Լաչինի ճանապարհը:

Արցախի Հեղափոխական ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն իր ելույթում նշեց. 

 

«Պետք է տասնյակ հազար դառնանք ու գնանք դեպի կամուրջը, իսկ այնտեղ գնալու համար մեզ վառելիք է պետք  եւ անվտանգություն: Այդ երկուսն էլ պետք է պահանջենք ռուսներից: Պետք է ասենք՝ մենք ուզում ենք 10 հազար հոգով գնանք Մեծ Շեն և դուք պարտավոր եք ապահովել մեր անվտանգությունը: Եթե հանկարծ ռուսը դա չանի, ի՞նչ ենք անելու: Դրա պատասխանն էլ կա՝ մտնում ենք օդանավակայան, թուրքերին էնտեղից քշում ենք, օդանավակայանը վերցնում մեր վերահսկողության տակ, ռուսների մատակարարումը դադարեցնում: Եթե մենք մատակարարում չունենք, ուրեմն իրենք էլ չունեն: Էդ օդանավակայանում մենակ թուրքեր կան եւ ռուսներին ստուգում են: Ուրեմն մեր օդանավակայանում թուրքերը ռուսին ստուգում են, մենք չե՞նք կարող ռուսին ստուգել: Իմիջիայլոց, ռուս խաղաղապահների նկատմամբ մեր վերաբերմունքը ադեկվատ ու կոռեկտ պետք է լինի, առանց ավելորդ զրույցների»:

 

Հանրահավաքի մասնակիցները նշեցին, որ շատ մարդիկ են ուզում միանալ շարժմանը շրջաններից, բայց տրանսպորտ չունեն։ Նաև ընդգծեցին՝ Արցախի իշխանությունից պետք է պահանջեն՝ ավտոբուսներ տրամադրել, որ այդ մարդիկ գան Ստեփանակերտ և իրենց բողոքի ձայնը բարձրացնեն:

 

Դրանից հետո երթը շարժվեց դեպի նախագահական նստավայր: Որոշվեց, որ այսօրվա համար դա բավական է, վաղը նորից կհավաքվեն նույն տեղում:

 

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում

Քաղաքականություն

Պատահարներ