Նիդեռլանդների ակումբը գնի պատճառով Զախարյանի փոխարեն ընտրել է Սպերցյանին. ԶԼՄ
Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված էր Մոսկվայի «Դինամո» ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելու հարցում, սակայն ակումբի ուշադրությունը սկսել է գրավել է ռուսական մեկ այլ ակումբի` «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վրա։ Այս մասին հայտնում է 1908.nl–ը։
Պարբերականը նշում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Զախարյանի համար 25 մլն եվրո են պահանջել։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 20-ամյա Զախարյանին ուզում է իր կազմ վերցնել նիդեռլանդական «Ֆեյենոորդը», և «Դինամոյի» կիսապաշտպանի թեկնածությունն ակտիվորեն քննարկվում է որպես ամառային պատուհանի տրանսֆերային նպատակ։
23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նախորդ խաղաշրջանում կիսապաշտպանը 41 խաղում 14 գոլի հեղինակ էր դարձել և կատարել 14 արդյունավետ փոխանցում։ Կողմերի միջև կնքած համաձայնագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշեց հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։
Նշենք, որ 2022/2023 խաղաշրջանի ռուսական Պրեմիեր Լիգայի խաղարկությունում Սպերցյանը 28 խաղերում դարձել է 10 գոլի հեղինակ և իրացրել 11 գոլային փոխանցում։
Նմանատիպ հոդվածներ
«Խաղացողները պետք է ավելին անեն ռասիզմի դեմ պայքարում». Մբապե
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ֆուտբոլում ռասիզմի խնդրի մասին։ «Խաղացողները պետք է ավելին անեն ռասիզմի դեմ պայքար...
«Բարսելոնան» կհրաժարվի միանգամից 8 ֆուտբոլիստի ծառայություններից. հայտնի են անունները
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 8 ֆուտբոլիստից բաժանվելու պարտավ...
«Ես չգիտեմ՝ ինչ պետք է անի ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան հաղթելու համար, այդ հարցն ինձ համար հարց չէ»․ Մբապե
«Ես չգիտեմ՝ ինչ պետք է անի ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան հաղթելու համար, այդ հարցն ինձ համար հարց չէ»։ Այս մասին ասել է «Պարի...
Մանչեսթեր Յունայթեդի լեգենդ Էդվին վան դեր Սարը վերակենդանացման բաժանմունքում է
«Մանչեսթեր Յունայթեդի», «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի նախկին աստղ Էդվին վան դեր Սարը Խորվաթիայում շտապ տեղափոխվել է հ...