ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ BMW-ն մխրճվել է ոստիկանական մեքենայի մեջ․ կա հոսպիտալացված

Ժամը 16:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Բորիս Ջ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

 

Մեքենանան ամրակցված է Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա Սահակ Ա.-ին։ հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հաշվեկշռում: 

Վթարի հետևանքով Սահակ Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Toyota-ն, որը հաշվառված է ՃՈ հաշվեկշռում, մեկ այլ վթարի վայրում ծառայություն կատարելիս է եղել, երբ BMW-ն բախվել է Toyota-ին, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: