Էրդողանը հայտնել է, թե մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը
Մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում։
ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը պատասխանել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին ադրբեջանցի լրագրողի հարցին։
Թուրքիայի նախագահը նշել է, որ ըստ համաձայնագրի՝ ռուս խաղաղապահները ԼՂ-ում նախատեսված վայրերում կմնան մինչև 2025 թվականը, իսկ մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի այդ վայրերը։
Նա ընդգծել է, որ հավատում է, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այս համաձայնագրին։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերին Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն․ Ալիև
Առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն։ Այս մասին հայտար...
Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով.ԶԼՄ
Քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գրում է Aravot.am-ը Նրա հետ ձերբա...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. փաստաբան
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...