Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով.ԶԼՄ
Քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գրում է Aravot.am-ը Նրա հետ ձերբակալել են նաեւ որդուն, եղբորը եւ քեռու տղային: Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով: Թե ի՞նչ հիմնավորումներով են ձերբակալել՝ կներկայացնենք առաջիկայում:
«Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը», - գրում է կայքը։
«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Արցախի Ազգային անվտանգությունը մոտ 40 րոպե խուզարկել է Բալասանյանի բնակարանը, որից հետո նա եւ որդին բերման են ենթարկվել»։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. փաստաբան
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Սա հենց սարսափն է․ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան Արցախի այսօրվա հավաքական կերպարն են․ Մետաքսե Հակոբյան
Երբեք նման բան չեմ արել, որովհետև սա հենց սարսափն է՝ խելագարեցնող ու խելագարության մեջ սթափեցնող..., գրում է Արցախի Հանր...
Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը․ կորոշենք հետագա անելիքները․ Արցախի պետնախարար
Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայ...
Շառլ Միշելի հայտարարությունը՝ Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման մասին
Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրա...