ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտպանության նախարարն այցելել է զորամասեր
Զինծառայողների ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ՊՆ այլ զորամասեր, որտեղ ատեստավորման հերթական քննության շրջանակում զինծառայողները ստուգարքներ էին հանձնում շարային պատրաստություն, կրակային պատրաստություն առարկաներից և մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացությունից: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Զրուցելով զինծառայողների հետ` Սուրեն Պապիկյանը նրանց մաղթել է բարեհաջող քննություններ ու բարձր արդյունքներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել սահմանված նշաձողը, հնարավորություն կընձեռվի՝ ավելի լավ պատրաստվելու և կրկին ատեստավորվելու։
Ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը նախարարին զեկուցել է քննությունների ընթացքի և առաջին երկու օրերի նախնական արդյունքների վերաբերյալ։
[5513a6fc5ec24e4beade06b4f2c7a4c3.jpg]
[5e35ad8381e5ed3e28cf2d91db8da521.jpg]
[10e4be59ca6a144d348ea4e211c60a7b.jpg]
[cb3798bf8f104ddad80e425fcb58ae7c.jpg]
[b8e899ab9cbfdec0df7633a4f9eea4c6.jpg]
[13fa6501c6ce31aa44715a3590c607a2.jpg]
[3aeed5b0f62fbd95a97b04c6070d11b7.jpg]
[42d9ccae7086e4792c764af09a062364.jpg]
[5561b8c9f20e883c347b3b18082329bf.jpg]
[d765c1d48a5339d656781384aa02f679.jpg]
[c42676b29710c04a51d8fe46ea80c4cd.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները. միանգամից 9 երթուղի է գործարկվել
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրահար զույգը մերկ ֆոտոսեսիա է կազմակերպել այգում. ՌԴ
ՌԴ-ի Կազան քաղաքի այգում զույգը մերկ ֆոտոշարք է կազմակերպել։ Տեսանյութը, որը նկարահանել է ականատեսը, հրապարակել է «Կազան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 471 մարդ
Ֆրանսիայում ամբողջ գիշեր անկարգությունները շարունակվել են: Ցուցարաները հրկիզել են տներ ու մեքենաներ, ինչպես նաև ջարդել ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե համաժողովրդական շարժում լինի, պետական ծառայողներն էլ, բոլորն էլ կմասնակցեն». Արցախի պետնախարար
Արցախում այսօրվա քայլերթի մասնակիցները հանդիպել են Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Շտաբի ուղիղ եթերի սկզբում Ն...