ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 471 մարդ
Ֆրանսիայում ամբողջ գիշեր անկարգությունները շարունակվել են: Ցուցարաները հրկիզել են տներ ու մեքենաներ, ինչպես նաև ջարդել ու թալանել են խանութներ։
Ներքին գործերի նախարարությունը մոտ 45 հազար անվտանգության աշխատակիցների է ներգրավել ցույցերը ճնշելու համար։ BFMTV-ի տվյալներով՝ հունիսի 30-ի դրությամբ բերման է ենթարկվել 471 մարդ։ Միաժամանակ նշվում է, որ ընդհանուր առմամբ այս գիշերը նախորդից ավելի հանգիստ է եղել:
Հեռուստաալիքը հավելում է, որ երեկ երեկոյան Մարսելում զենքի պահեստ է թալանվել։ Գողացել են մի քանի ատրճանակներ: Մի քանի քաղաքներում ցուցարարները շարունակել են թալանել խանութները, հրավառություն անել ոստիկանության ուղղությամբ, այրել աղբն ու մեքենաները։
Հիշեցնենք` հունիսի 27-ին Նանտերում 17-ամյա վարորդը հրաժարվել է ենթարկվել ճանապարհային ոստիկանությանը և սպանվել է ոստիկանի կրակոցից։ Նրա մահը անկարգություններ է առաջացրել Նանտերում, որոնք հետո տարածվեցին Ֆրանսիայի այլ կոմունաներում և խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Դիժոնը, Լիլը, Լիոնը, Մարսելը, Ստրասբուրգը և Թուլուզը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները. միանգամից 9 երթուղի է գործարկվել
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բետոնե ցանկապատերը. Инфотека 24
Համացանցում տեղեկություններ ու տեսանյութեր են պտտվում, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բ...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուղիղ եթերում օգնության ազդանշան ցույց տված աղջկա մորը մեղադրել են երեխաներին ծեծելու մեջ. ՌԴ
Աղջկա խորթ հայրը, ով առաջին ալիքի «Мужское/Женское» հաղորդման եթերում օգնության ազդանշան է ցույց տվել, Газета.Ru-ին պատմ...