Ռաֆթինգի ժամանակ անհետացել է զբոսաշրջիկների խումբ՝ 11 երեխաներով. ՌԴ
22 հոգուց բաղկացած զբոսաշրջիկների խումբը, այդ թվում՝ 11 երեխա, անհետացել է ՌԴ Պերմի երկրամասում՝ Ուսվա գետում ռաֆթինգի ժամանակ, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։
Զբոսաշրջիկները լաստանավով իջել են Ուսվա գետով։ Նրանք երթուղի են դուրս եկել հուլիսի 4-ին, իսկ հուլիսի 9-ին պետք է հասնեին Ուսվա գյուղ, սակայն կապի դուրս չեն եկել։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ մարզի տարածքային անվտանգության նախարարությանը հղումով, զբոսաշրջային խումբը գրանցված չի եղել։
Նշվում է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
Երեխան արթնացել է ու սկսել են փնտրել մորը՝ ոտքով հասնելով Մարտակերտ․ մանրամասներ երեխաների մահվան դեպքից
Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում 2 անչափահաս երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ, նրանց...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վրաստանում հորդառատ անձրևի հետևանքները
Հորդառատ անձրևը խնդիրներ է ստեղծել Վրաստանի արևմուտքում։ Այս մասին հայտնում են Վրաստանի լրատվամիջոցները։ Նշվո...
Վայոց Ձորում Mercedes-ը մխրճվել է բեռնատարի մեջ. 2 մարդ մահացել է, 3-ը` վիրավորվել
Վայոց Ձորի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ կայքի տեղեկություն...
Մարտակերտի բնակիչն իր ավտոմեքենայում երկու մանկահասակ երեխայի դի է հայտնաբերել․ մանրամասներ
Հուլիսի 7-ին` ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն, ոստիկանություն է դիմել այն մասին, որ ի...