Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վրաստանում հորդառատ անձրևի հետևանքները

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վրաստանում հորդառատ անձրևի հետևանքները
Հորդառատ անձրևը խնդիրներ է ստեղծել Վրաստանի արևմուտքում։ Այս մասին հայտնում են Վրաստանի լրատվամիջոցները։  Նշվում է, որ Սամեգրելոյում ողողված գետերը հեղեղել են բակերը, սատկել են տնային…

Հորդառատ անձրևը խնդիրներ է ստեղծել Վրաստանի արևմուտքում։ Այս մասին հայտնում են Վրաստանի լրատվամիջոցները։ 

 

Նշվում է, որ Սամեգրելոյում ողողված գետերը հեղեղել են բակերը, սատկել են տնային թռչուններ, ջուրը հասել է տների առաջին հարկեր։ Այստեղ վնասվել է նաև ջրամատակարարումը, ինչի պատճառով Սենակիում և Փոթիում մոտ 32 հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի։

 

Խոբիսկալի գետը դուրս է եկել ափերից և վնասել մայրուղային գազատարը, ինչի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է Զուգդիդի, Խոբի և Ծալենջիխա գազամատակարարումը։

 

Օզուրգեթիում հեղեղվել են բակերը, գյուղատնտեսական նշանակության հողերը, առաջացել են սողանքներ, վնասվել են բնակելի շենքերի տանիքներ, ներքին ճանապարհներ և էլեկտրահաղորդման գծեր։ 

 

Նշվում է նաև, որ շատ գյուղեր մնացել են առանց էլեկտրականության։

 

 

[fa43845ea1164e98bd7c1cbde3d8aceb.jpg]

 

[f43597329d5c66864dcf30f47dd5e80c.jpg]

 

[5887f637e478feb84ce69d5a3ccce269.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250