Պատահարներ

Վայոց Ձորում Mercedes-ը մխրճվել է բեռնատարի մեջ. 2 մարդ մահացել է, 3-ը` վիրավորվել

Julya 915 դիտում
Վայոց Ձորում Mercedes-ը մխրճվել է բեռնատարի մեջ. 2 մարդ մահացել է, 3-ը` վիրավորվել

Վայոց Ձորի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Ըստ կայքի տեղեկությունների` հուլիսի 8-ին ժամը 23։20-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի բնակիչ 27-ամյա Արամ Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արփի գյուղի վարչական տարածքում մխրճվել է ճամփեզրին կայանված՝ Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Վարդան Հակոբյանին պատկանող KamAZ մակնիշի բեռնատարի մեջ։

 

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Աղավնաձոր գյուղի բնակիչ 58-ամյա Բայթուն Գրիգորյանը «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

 

Վարորդ Ա․ Հակոբյանը և Mercedes-ի մյուս ուղևորներ՝ Աղավնաձոր գյուղի բնակիչներ Սուսան Բաղդասարյանը, 45-ամյա Լուսինե Սահակյանն ու Երևանի բնակիչ 11-ամյա Ալեքս Ջաղացպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

 

Վիրավորներից Սուսան Բաղդասարյանը վիրահատարանում մահացել է։ Մյուս երկու վիրավորը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, KamAZ-ի վարորդը և հրշեջ փրկարարները։

 

KamAZ-ը բարձված է եղել ցեմենտով և ունեցել է տեխնիկական խնդիր։ Վարորդն էլ թույլատրելի հատվածում կայանել է մեքենան տեխնիկական խնդիրը լուծելու համար։

 

Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

[e500b771d4d473f2caf865ba5f5130d7.jpg]

[ab8459aa81428c4108865f44671c6a0a.jpg]

[1f74b884fb4ba7c04ab096a1bfa9564e.jpg]

[df3c3f59160d3a0df6aee8007dd9906b.jpg]

 

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250