Մարտակերտի բնակիչն իր ավտոմեքենայում երկու մանկահասակ երեխայի դի է հայտնաբերել․ մանրամասներ
Հուլիսի 7-ին` ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն, ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր երկու անչափահաս երեխաներին` 3 տարեկան Լ. Ն.-ին և և 6-ամյա Գ.Ն.-ին, նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։
Ինչպես հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ժամը 17:30-ի սահմաններում վերադարձել է տուն և տեսել, որ երեխաները տանը չեն։
Հաղորդումը փոխանցվել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժին, որից հետո համատեղ սկսվել է երեխաների որոնման աշխատանքները։
Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ.-ից ահազանգ է ստացվել, որ Գ.Նժդեհ փողոցում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած 2 երեխա է հայտնաբերել:
Կանչի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Գ.-ն ժամը 07:25-ի սահմաններում, ստուգելու նպատակով բացել է նույն փողոցում կայանված իրեն պատկանող նշված ավտոմեքենայի դուռը, որտեղ հայտնաբերել է հուլիսի 7-ից անհայտ կորած երեխաների դիերը:
Կատարված քննության շրջանակներում, ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։
Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։
Նմանատիպ հոդվածներ
Երեխան արթնացել է ու սկսել են փնտրել մորը՝ ոտքով հասնելով Մարտակերտ․ մանրամասներ երեխաների մահվան դեպքից
Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում 2 անչափահաս երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ, նրանց...
Կրակոցներ Ջրվեժի ռեստորաններից մեկի մոտ՝ 17-18 տարեկան տղաների միջև․ կան վիրավորներ
Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Հնչել ե...
Վայոց Ձորում Mercedes-ը մխրճվել է բեռնատարի մեջ. 2 մարդ մահացել է, 3-ը` վիրավորվել
Վայոց Ձորի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ կայքի տեղեկություն...
Հրդեհ Հյուսիսային պողոտայի սննդի կետերից մեկում
Հուլիսի 9-ին, ժամը 05։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գ...