Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դիտահորերի խցանման պատճառով անձրևաջրերը ողողել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դիտահորերի խցանման պատճառով անձրևաջրերը ողողել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհը
Այսօր՝ հուլիսի 11-ին, տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի Երևանյան փողոցում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Դիտահորերի…

Այսօր՝ հուլիսի 11-ին, տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի Երևանյան փողոցում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դիտահորերի խցանման պատճառով անձրևաջրերը ողողել են ողջ ճանապարհը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի։  

 

«Հենց անձրև է գալիս, այս մոտ 2 կմ-անոց ճանապարհը դառնում է անանցանելի։ Չգիտես էլ՝ ում դիմես՝ Երևանի քաղաքապետարանին, թե Արմավիրի մարզպետարանին, ոչ մի օգուտ։ 

Ուզում ենք իմանանք, թե ի վերջո՝ ո՞ր կառույցն է պատասխանատու։ Հիմա լավ էր, անձրևը քիչ եկավ։ Բայց երբ առատ տեղումներ են լինում, էս Երևանյան փողոցը դառնում է մինի Վենետիկ, ավտոների փոխարեն պետք է նավակներով շարժվենք»,- ասել են քաղքացիները

Ըստ լրատվականի քաղաքացիները պահանջում էին, որպեսզի վերջապես՝ կա՛մ Երևանի քաղաքապետարանը, կա՛մ Արմավիրի մարզպետարանը «Վեոլիա Ջրին» պարտավորեցնեն, որ այս խնդիրը լուծեն։ 
 

[58024b8ed386659d8d18ce54f99257c2.png]

[8029f13211cb755ebf1f02e62d770ea6.png]

[e1b02c30f9662243492bbefe7b5c1267.png]

[d289ddb4ea9f1d3e335b2f82e79c783d.png]

[29809817b33994041be6ed226f9290c7.png]

[5a26b40097dd2a4487bae39077439588.png]

[a46eebba23c152a18bec8d1aa19b9c80.png]
[5c6f8b0ea2ecc26b8b31726aaf1ded10.png]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250