Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր ռազմական ներուժը․ Ալիև
Այսօր Ադրբեջանի զինված ուժերն էլ ավելի մեծ ռազմական ներուժ ունեն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Այսօր Ադրբեջանի զինված ուժերն էլ ավելի մեծ ռազմական ներուժ ունեն։ Մենք հզորանալու ենք և՛ մարտունակության, և՛ սպառազինության և տեխնիկայով հագեցվածության առումով, քանի որ այս գործընթացը շարունակական է, և այն չպետք է դադարի», - ասել է Ալիևը երեքշաբթիերկրի սոցիալ-տնտեսական զարգացման առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ։
Իր խոսքով՝ Ադրբեջանը կհատկացնի այնքան միջոցներ, որքան անհրաժեշտ է երկու ուղղություններով՝ ռազմական ներուժի ամրապնդում և «ազատագրված հողերի վերականգնում»։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտնել է, թե մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը
Մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուս...
Առաջիկա օրերին Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն․ Ալիև
Առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն։ Այս մասին հայտար...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...
Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական...