ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղրիմի կամրջին ավելի քան 1200 ավտոմեքենա խցանման մեջ է մնացել

Ղրիմում եղանակային վատ պայմանների պատճառով կրկին դադարեցվել է Կերչի լաստանավի աշխատանքը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մարզում գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

 

Գործակալության տվյալներով՝ լաստանավի աշխատանքը դադարեցվել է կիրակի օրը։ Պատճառը ուժեղ քամին էր։

 

«Կերչի ծովային նավահանգստի տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմանների վատթարացման պատճառով Կերչի լաստանավային անցման աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Մինչ այս Ղրիմի տրանսպորտի նախարար Նիկոլայ Լուկաշենկոն հայտնել էր, որ երկու խոշոր դեսանտային նավ (BDK) սկսել են մեքենաներ տեղափոխել Կերչի լաստանավային անցումով։

 

Միաժամանակ Ղրիմի կամրջի վրա Կուբանի կողմից խցանման մեջ է կանգնած ավելի քան 1200 ավտոմեքենա, սպասումը 5 ժամից ավելի է, հայտնում է Main Bridge Telegram ալիքը։

Քաղաքականություն