ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատաշենի մաքսատան մոտից գողացել են «Շեվրոլե Կամարո» մեքենան
Հուլիսի 3-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 27-ի ժամը 20.14-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում կայանված իր «Շեվրոլե Կամարո» մակնիշի մեքենան:
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 7-ի գիշերը Նոյեմբերյանի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հուլիսի 1-ի կեսգիշերին մաքսատան հարակից տարածքից նշված մեքենան գողացել և տեղափոխել է Գյումրի:
Նա ներկայացրել է գողացած մեքենան:
44-ամյա գյումրեցին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Նոյեմբերյանի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները. միանգամից 9 երթուղի է գործարկվել
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 471 մարդ
Ֆրանսիայում ամբողջ գիշեր անկարգությունները շարունակվել են: Ցուցարաները հրկիզել են տներ ու մեքենաներ, ինչպես նաև ջարդել ո...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրահար զույգը մերկ ֆոտոսեսիա է կազմակերպել այգում. ՌԴ
ՌԴ-ի Կազան քաղաքի այգում զույգը մերկ ֆոտոշարք է կազմակերպել։ Տեսանյութը, որը նկարահանել է ականատեսը, հրապարակել է «Կազան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրմալուի հատվածում մետրոյի նոր կայարան կառուցելու տեխնիկական առաջադրանքը պատրաստ է
Սուրմալուի հատվածում մետրոյի նոր կայարան կառուցելու տեխնիկական առաջադրանքը պատրաստ է. այս մասին տեղեկացրել է Երևանի փոխք...