«ՄԱԿ-ի ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել». Լավրով
ՄԱԿ-ի` հացահատիկային գործարքի ռուսական մասի կատարման ուղղությամբ գործադրած ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է այդ փաթեթի (հացահատիկային գործարքի. խմբ.) ռուսական հատվածին, ապա դրա կետերից ոչ մեկը չի իրականացվել։ Մենք արդեն շատ ու շատ ամիսներ լսում ենք ՄԱԿ-ի քարտուղարության ներկայացուցիչներից, գլխավոր քարտուղարից, նրա տեղակալներից, որոնց հանձնարարված է զբաղվել դրանով, որ նրանք անհավանական ջանքեր են գործադրում... Այդ անհավատալի ջանքերն ընդհանրապես ոչ մի արդյունք չեն տվել»,- ասել է նախարարը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի ռազմավարական երկխոսության վեցերորդ փուլից հետո կայացած ասուլիսում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ ակնկալում է հացահատիկի գործարքի շուրջ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը հույս էր հայտնել, որ «Սևծովյան նախաձեռնությունը» առնվազն երեք ամիսը մեկ երկարաձգվի: Իսկ ընդհանուր առմամբ մեխանիզմը, նրա կարծիքով, պետք է երկու տարով երկարաձգել։
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:
Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են տարա...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...