Իրանցի պատգամավորն ադրբեջանցի գործընկերներին «ահաբեկիչ» է անվանել
Իրանի Մեջլիսի պատգամավոր, թավրիզեցի Ռուհոլլա Մոթաֆաքերազադը, թվիթերյան իր էջում գրել ու անդրադարձել է «Մոջահեդդին-է-Հալք» կազմակերպության համաժողովին ադրբեջանցի պատգամավորների մասնակցությանը։
«Ադրբեջանի խորհրդարանի երկու ներկայացուցիչների մասնակցությունը «Մոջահեդդին-է-Հալք» ահաբեկչական խմբավորման ակցիային՝ բացահայտ աջակցություն է ահաբեկչությանը։ Մինչդեռ նույնիսկ ամերիկացիներն ու եվրոպացիները հրաժարվում են աջակցել երեսպաշտներին, այս հիմարությունը սիոնիստների (իսրաելցի) հետ բարեկամության արդյունք է» ,- գրել է պատգամավորը։
Նշենք, որ հակաիրանական «Մոջահեդդին-է-Հալք» կազմակերպությունն արտերկրում գործող ընդդիմադիր կազմակերպություն է, որն Իրանում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Նմանատիպ հոդվածներ
Քանի՞ ռուս զինվորական է զոհվել ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ․ Meduza-ի և Mediazona-ի անդրադարձը
Ռուս-ուկրաինական պատերազմում մոտ 47,000 ռուս զինվոր է զոհվել։ Այս մասին գրում են Meduza և Mediazona-ն, վկայակոչելով՝ ռու...
Բայդենը կարող էր 5 րոպեում ավարտել պատերազմը. Զելենսկին ասել է՝ որ դեպքում և պատասխանել Թրամփին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող էր հինգ րոպեում վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, եթե խոսքը լիներ ուկրաինական տարածքների հա...
Հայաստանը չարաշահում է Կարմիր Խաչի մեքենաների անցուդարը․ Ադբեջանի ԱԳՆ խոսնակ
Հայաստանը չարաշահում է Կարմիր Խաչի մեքենաները: Այս մասին թվիթերյան իր էջում է գրել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալհան...
Ադրբեջանական ՀԿ-ները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանական 20-ից ավելի hասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փա...