Բայդենը կարող էր 5 րոպեում ավարտել պատերազմը. Զելենսկին ասել է՝ որ դեպքում և պատասխանել Թրամփին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող էր հինգ րոպեում վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, եթե խոսքը լիներ ուկրաինական տարածքների հանձնման մասին, սակայն Կիևը համաձայն չէ դրան։ Այս մասին է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ «նախագահ վերընտրվելու դեպքում Թրամփը կարող է 24 ժամում դադարեցնել ռազմական գործողությունները»։
«Պատերազմն ավարտին հասցնելու ցանկությունը գեղեցիկ է: Բայց այս ցանկությունը պետք է հիմնված լինի իրական կյանքի փորձի վրա: Դե, կարծես, Դոնալդ Թրամփն արդեն մեկ անգամ ունեցել է այս 24 ժամը: Մենք (Ռուսաստանն ու Ուկրաինան) պատերազմի մեջ էինք, ոչ լայնածավալ, բայց մենք պատերազմի մեջ էինք և ենթադրում եմ, որ Թրամփն ուներ այդ ժամանակը, բայց նա երևի այլ առաջնահերթություններ է ունեցել» ,- հայտարարել է Զելենսկին։
«Եթե մենք խոսում ենք Ուկրաինայի գնով պատերազմը դադարեցնելու մասին, այլ կերպ ասած՝ ստիպելու մեզ զիջել մեր տարածքները, ապա, կարծում եմ, այս կերպ Բայդենը կարող էր այն ավարտին հասցնել նույնիսկ հինգ րոպեում: Բայց մենք չէինք համաձայնի», - ասել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Քանի՞ ռուս զինվորական է զոհվել ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ․ Meduza-ի և Mediazona-ի անդրադարձը
Ռուս-ուկրաինական պատերազմում մոտ 47,000 ռուս զինվոր է զոհվել։ Այս մասին գրում են Meduza և Mediazona-ն, վկայակոչելով՝ ռու...
Ադրբեջանական ՀԿ-ները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանական 20-ից ավելի hասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փա...
Հայաստանը չարաշահում է Կարմիր Խաչի մեքենաների անցուդարը․ Ադբեջանի ԱԳՆ խոսնակ
Հայաստանը չարաշահում է Կարմիր Խաչի մեքենաները: Այս մասին թվիթերյան իր էջում է գրել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալհան...
Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինը «Կիևի փոքրիկ»-ի համար է պատրաստվել. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր թվիթերյան միկրոբլոգում գրել ու հայտարարել է, որ Սպիտակ տանը...