Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի հաղթող. ծանրամարտի ԵԱ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանն արդեն երկամարտի 9 մեդալ է նվաճել, որոնցից 5-ը՝ ոսկե:
Հայաստանի ներկայացուցիչներից հուլիսի 9-ին պատանեկան ԵԱ-ի կրկնակի հաղթող է դարձել 16-ամյա Էմմա Պողոսյանը:
81 կգ քաշայինների պայքարում Էմման ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 225 կգ արդյունքով (96+129 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Ի դեպ, հրում վարժությունում գլխավերևում պահելով 129 կգ կշռող ծանրաձողը՝ Էմմա Պողոսյանը Եվրոպայի մինչև 17 տարեկանների ռեկորդ է սահմանել:
Հայ մարզուհին Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող էր դարձել նաև 2022 թվականին՝ մինչև 15 տարեկանների պայքարում:
Մրցումային վերջին օրը՝ հուլիսի 10-ին, մրցահարթակ դուրս կգան Ռուստամ Սահրադյանը, Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):
Նմանատիպ հոդվածներ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ. երիտասարդական ԵԱ
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում ազատոճային Անդրանիկ Ավետիսյա...
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ
Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կամային բարձր որակներ դրսևորեց ու պա...
Համաարաբական խաղերին Սիրիայի հավաքականի մասնակիցների անվան տակ մասնակցած ռուս մարզիկներին սպառնում է քրեական պատիժ
Ռուս մարզիկները Ալժիրում կայանալիք Համարաբական խաղերի հայտում հայտնվել են Սիրիայի հավաքականի մասնակիցների անվան տակ՝ փոխ...
Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Եվրոպական խաղեր
Լեհաստանում շարունակվող Եվրոպական ամառային երրորդ խաղերում իր առաջին մենամարտն է անցկացրել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյան...