
Սա Ծաղկաձորն է. ամիսներ շարունակ փողոցների մեծ մասի ասֆալտը քերած է՝ նորն էլ չկա. Կարեն Հարությունյան

«Սա Ծաղկաձորն է՝ հայկական զբոսաշրջության կենտրոնը»։ Կարեն Հարությունյան ֆեյսբուքյան օգտատերն իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․
«Ծաղկաձորի կենտրոնական փողոցներից մեկն է։ Փողոցների մեծ մասն այս վիճակում է։ Սևանի մայրուղուց մինչև քաղաք ճանապարհի ասֆալտը քերած է։ Արդեն ամիսներ շարունակ նոր ասֆալտ չկա։ Բայց գալիս հուսադրող տեսարան կար՝ երկու ուստա ճանապարհի եզրին չուստերով գործ էին անում։ Հնարավոր է՝ 2064 թվականին ավարտեն աշխատանքը, եթե չմեռնեն, իհարկե։
Իսկ ավելի լուրջ, Ռուսաստանի հարցերով աշխարհի լավագույն մասնագետները (ոչ առանց հայկական միմջամտության) երկու շաբաթով Հայաստանում են՝ գիտաժողովի։ Մի շաբաթ Երևանում էին, մի շաբաթ Ծաղկաձորում կլինեն, հետո կգնան Վրաստան։
Նրանցից շատերն առաջին անգամ էին Հայաստանում, Կովկասում։ Կվերադառնան իրենց քաղաքները, համալսարանները։ Նրանց կհարցնեն՝ ոնց էր Հայաստանը, Վրաստանը։ Եվ ի՞նչ եք կարծում՝ ինչ են ասելու։
Ընդհանրապես, Ծաղկաձորի ճանապարհն ու ներսի փողոցները պետական ու համայնքային կառավարման որակի հստակ չափորոշիչ են։
Շարունակենք խոսել հայկական արբանյակի ու Սթարմուս փառատոնի մասին»։