Հրադադարի հերթական խախտումն արձանագրվել է Մարտունու շրջանում
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի մեկ խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ
Ադրբեջանական զինուժը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությո...
ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ըն...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանու...