Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ
Ադրբեջանական զինուժը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 14-ի ժամը 22:30-ից հուլիսի 15-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` հուլիսի 12-ին՝ ժամը 05։30-ի, ապա 12:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները դիպուկահար կրակոցներ էին արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող, հարավարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով նշված զորամասերի երկու զինծառայողներ ստացել էին հրազենային վիրավորումներ։
Նմանատիպ հոդվածներ
Հրադադարի հերթական խախտումն արձանագրվել է Մարտունու շրջանում
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի մեկ խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախա...
Ինքնաթիռները չեն կարող հայտնվել ՊԲ–ի ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օ...
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը, կիրառել է ականանետ․ Արցախի ՊՆ
Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տր...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին ժամը 10։00-ի սահմաններում փ...