Ուկրաինային կասետային ռումբերի տրամադրումը նշանակում է 3-րդ համաշխարհային պատերազմ․ Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու որոշումը՝ ենթադրելով, որ դա կարող է նշանակել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ «գեղեցիկ հեռանալ՝ հրահրելով միջուկային Արմագեդոն»։
«Այժմ նա, սպառելով բոլոր ռեսուրսները, կասետային ռումբեր է խոստանում ու ՆԱՏՕ-ի հեռանկարով նշան է անում Կիևում նեոնացիստներին, որի իրագործումը նշանակում է 3-րդ համաշխարհային պատերազմ», - գրել է քաղաքական գործիչն իր տելեգրամյան ալիքում։
«Միգուցե անառողջ երևակայություններով տարված մահամերձ պապիկը պարզապես որոշել է գեղեցիկ հեռանալ՝ հրահրելով միջուկային Արմագեդոն ու մարդկության կեսն իր հետ տանելով այն աշխարհ…»,- նշել է Մեդվեդևը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումները ժամանակավոր միջոց են այն ժամանակահատվածի համար, քանի դեռ արևմտյան երկրները չեն ավելացրել սովորական արկերի արտադրությունը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դր...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...