Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի: Այս մասին գրում է Tehran Times-ը, որի հետ զրույցում ասել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Նա նշել է, որ Ադրբեջանի ցանկության հետևում հետևյալ մտադրություններն են․
«նախ՝ Հայաստանը բաժանել երկու մասի,
երկրորդ՝ անջատել Իրանն ու Հայաստանը՝ խզելով Աքեմենյանների և Պարթևական կայսրության դարաշրջանից սկսած կապը,
երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի շփումն արտաքին աշխարհի հետ։
Իրանի հարևան երկրները 15-ի փոխարեն կլինեն 14, և կխզվի Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ», - ասել է նա Tehran Times-ին։
Վելայաթին նաև նշել է, որ տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դր...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի,...