Twitter-ը Meta-ին սպառնում է դատական հայցով․ ԶԼՄ-ներ
Twitter-ը մեղադրել է Meta-ին իր նախկին աշխատակիցներին «որսալու» մեջ՝ Threads սոցիալական ցանցի անալոգը մշակելու համար։ Twitter-ը սպառնում է Meta-ին դատի տալ։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը։
Ըստ հրապարակման՝ Twitter-ի խոսնակ Ալեքս Սպիրոն նամակ է ուղարկել Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին։ Դրանում նա Meta-ին մեղադրել է Twitter-ի առևտրային գաղտնիքների և այլ մտավոր սեփականության համակարգված յուրացման, ինչպես նաև սոցիալական ցանցի նախկին աշխատակիցներին վարձելու մեջ, ովքեր ունեն և շարունակում են հասանելի լինել խիստ զգայուն տեղեկատվության:
«Twitter-ը իրեն վերապահում է բոլոր իրավունքները, ներառյալ՝ ինչպես քաղաքացիական պաշտպանության, այնպես էլ դատական պաշտպանության միջոցներ հայցելու իրավունքը՝ կանխելու Meta-ի կողմից իր մտավոր սեփականության հետագա ցանկացած տիրապետումը, բացահայտումը կամ օգտագործումը»,- նշվում է նամակում:
Meta-ի անանուն աղբյուրը հայտնել է, որ Twitter-ի մեղադրանքներն անհիմն են։ Նրա խոսքով՝ Threads-ի մշակման թիմում Twitter-ի նախկին աշխատակիցներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Ցուկերբերգը պատասխան հարված է հասցնում Իլոն Մասկին
Meta-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը պատասխան հարված է հասցնում գործարար Իլոն Մասկին՝ գործարկելով Threads անվանումով նոր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նոր խաբեության ձև․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է նոր տեղեկատվական խաբեության մասին։ ««Թելեգրամը» գող...
Ադրբեջանը տիեզերք կարձակի արբանյակ իսրայելական ընկերության միջոցով
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր «Ազերկոսմոս» գործակալությունն արդեն գործարկել է նոր արբան...
Աշխարհի առաջին մեթանային շարժիչով չինական հրթիռը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր
Չորեքշաբթի աշխարհում առաջին թթվածնամեթանային շարժիչով չինական հրթիռը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր, հայտնել է LandSp...