Աշխարհի առաջին մեթանային շարժիչով չինական հրթիռը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր
Չորեքշաբթի աշխարհում առաջին թթվածնամեթանային շարժիչով չինական հրթիռը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր, հայտնել է LandSpace մշակող ընկերությունը:
Երկաստիճան հրթիռի արձակումն իրականացվել է Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գոբի անապատի Ջիուչուան տիեզերական կենտրոնից Պեկինի ժամանակով 09:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին):
ZhuQue-2 հրթիռը պատմության մեջ առաջին թթվածնամեթանային հրթիռն է, որը հասավ ուղեծիր:
2022 թվականի դեկտեմբերի 14-ին արձակումն ավարտվել էր անհաջող։ Առաջին փուլն աշխատել էր նորմալ, սակայն երկրորդ փուլի գործարկման ժամանակ անսարքությունները հանգեցրել էին վթարի։
Այս հրթիռն ունակ է մինչև չորս տոննա օգտակար բեռ արձակել Արեգակի համաժամանակյա ուղեծիր։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նոր խաբեության ձև․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է նոր տեղեկատվական խաբեության մասին։ ««Թելեգրամը» գող...
Ադրբեջանը տիեզերք կարձակի արբանյակ իսրայելական ընկերության միջոցով
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր «Ազերկոսմոս» գործակալությունն արդեն գործարկել է նոր արբան...
Twitter-ը Meta-ին սպառնում է դատական հայցով․ ԶԼՄ-ներ
Twitter-ը մեղադրել է Meta-ին իր նախկին աշխատակիցներին «որսալու» մեջ՝ Threads սոցիալական ցանցի անալոգը մշակելու համար։ Tw...
Մարկ Ցուկերբերգը պատասխան հարված է հասցնում Իլոն Մասկին
Meta-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը պատասխան հարված է հասցնում գործարար Իլոն Մասկին՝ գործարկելով Threads անվանումով նոր...