ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը պատրաստվում է ԼՂ-ում «Վրեժ–3» գործողության. ադրբեջանագետ
«Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը», սրա մասին ասվում է ադրբեջանական պետական «Az Tv» հեռուստաընկերության թողարկման ժամանակ: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
Հաղորդման ժամանակ մեջբերումներ են արվում Ալիևի ռազմատենչ ելույթներից, նշվում է, թե իբրև խաղաղապահները զինում են Արցախին, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն խախտում են եռակողմ հայտարարության կետերը և Ադրբեջանը դեռ չի հասել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը ու պետք է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Սա Ադրբեջանի ղեկավարության կողմից հնարավոր հարձակման գնալու ակնհայտ անոնս է, սա պետք է անհապաղ ներկայացնել միջազգային գործընկերներին:
Ցավոք, «Խաղաղության պայմանագրի» մասին քննարկումները որևէ աղերս չունեն մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների հետ: Մեր ղեկավարությունը չի ուզում հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ Արցախի ճակատագիրը վտանգելով ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, իրենք վտանգել են հենց Սյունիքը ու հայոց պետականությունն առհասարակ...
Պետք է ինտենսիվ աշխատանք տանել այս վտանգավոր սցենարը կանխելու ուղղությամբ ու դա անել՝ աշխատելով բոլոր գործընկերների հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռակոծվել է Լվովը․ կան զոհեր և վիրավորներ
Լվովում գիշերը ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական մեքենա, ոստիկաններ. իրավիճակը` Ռոստովի կենտրոնում
Ռոստովի մարզում տեղի ոստիկանությունը հայտարարել է պլան «Крепость», գրում են ռուսական թելեգրամյան ալիքները։Մարզի ՆԳՆ գլխա...
Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հ...
Հրադադարի խախտման դեպքեր՝ Մարտունու և Շուշիի շրջաններում. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանո...