ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Ամրոյանի հույզերը՝ Հայաստանի հիմնի ժամանակ․ նա ոսկե մեդալ նվաճեց
Քիշնևում (Մոլդովա) ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը (76 կգ քաշային կարգ) գրավեց առաջին տեղը` նվաճելով ոսկե մեդալ։ Այս մասին հայտնում է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան։
Տարածված տեսակադրերում երևում է Աննա Ամրոյանի հույզերը, ում համար միջազգային մրցաշարերում առաջին անգամ հնչել է Հայաստանի օրհներգը։
Նշենք, որ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Ալինա Սուքիասյանը (71 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։
Ամրոյանը պոկում (92 կգ) և հրում (117 կգ) վարժություններում երկու փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտի արդյունքով դարձավ ուժեղագույնը իր քաշային կարգում։
Այս անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրեց Թուրքիայի ներկայացուցիչ Բուրջու Իլդեմ Գերջեկդենը (երկամարտ՝ 206 կգ), երրորդը՝ վրացուհի Նանա Խորավան (երկամարտը՝ 194 կգ)։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Յուղաբեր Ամրոյանը (քաշը՝ 40 կգ) Քիշնևում ավարտված մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսեսյանի կամային հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ 0:9-ից հետո՝ 17:11
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Եղիշե Մոսեսյանը Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացվող Եվրոպայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուսնության անսովոր առաջարկություն՝ ՀՀ կարատեի գավաթի մրցաշարում
Հայաստանի գավաթ 2023 կարատեի մրցաշարի ընթացքում մարզիկներից մեկն անսովոր կերպով ամուսնության առաջարկություն է արել իր սի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդանետորդ կինը մասնակցել է 100 մետրանոց մրցավազքին՝ վիրավոր վազորդի փոխարեն
Լեհաստանում գնդանետորդ կինը վիրավոր վազորդի փոխարեն վազել է հարյուր մետր։ Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում կանանց...
ՀՖՖ-ն տուգանել է 7 ակումբի․ հայտնի է նրանց անունները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կոմիտեն տուգանել է «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, «...