ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արձանագրում եմ ևս մեկ անգամ` ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա». վարչապետ
Ադրբեջանի կողմից չեն դադարում Հայաստանի հասցեին հնչող անհիմն մեղադրանքները։ Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, ՀՀ կառավարությաան նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել՝ ԼՂ-ից դուրս բերել հայաստանյան բանակի ստորաբաժանումներն՝ այն դեպքում, երբ Հայաստանը ԼՂ-ում զորք չունի։
Արձանագրում եմ ևս մեկ անգամ` ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա։
ԼՂ-ում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է։ Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում ԼՂ-ում»,- ասել է Փաշինյանը:
Մանրամասները տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պետնախարարը հայտնել է` ինչ են պատրաստվում անել
Արցախում այսօր մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժում։ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ու Շառլ Միշելի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Այսօր` ավելի ուշ տեղի կունենա...