Հասարակություն

Մակրոնը կհանդիպի 220 քաղաքապետերի հետ․ 45,000 ոստիկաններ կտեղակայվեն Ֆրանսիայում․ նոր մանրամասներ

Մակրոնը կհանդիպի 220 քաղաքապետերի հետ․ 45,000 ոստիկաններ կտեղակայվեն Ֆրանսիայում․ նոր մանրամասներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը՝ հուլիսի 4-ին հանդիպելու է Ֆրանսիայի 220 քաղաքապետերի հետ,որտեղ այս օրերին տեղի են ունենում զանգվածային անկարգություններին։ Այս մասին հատնում  է France 24-ը։ 

 

Նշվում է, որ երեկ՝ հուլիսի 2-ին, կիրակի օրը, Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է՝ 45,000 ոստիկան և ժանդարմներ կտեղակայվեն ամբողջ Ֆրանսիայում՝ ձգտելով ճնշել բռնի անկարգությունները։

 

Աղբյուրը գրում է, որ կազմակերպվող անկարգությունները կարող են վնասել Ֆրանսիայի միջազգային հեղինակությանը։

 

Հաղորդվում է նաև, որ կիրակի օրվա ընթացքում Ֆրանսիայում ձերբակալվել է 78 ցուցարար, ինչը զգալիորեն զիջում է նախորդ օրվա 719 ձերբակալությունների թվին: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է ավելի քան 3000 մարդ: Ցույցերի ժամանակ վիրավորվել են հարյուրավոր ոստիկաններ ու հրշեջներ, տուժել են շենքեր ու շինություններ, այրվել մեքենաներ։ 

 

Հիշեցնենք՝ Ֆրանսիայում ոստիկանի գնդակից զոհված 17-ամյա տղայի ընտանիքի հարազատներից մեկը հանրահայտ BBC-ին տված հարցազրույցում նշել էր, որ այն մարդիկ, որոնք այս օրերին զանգվածային անկարգություններ են կազմակերպում Ֆրանսիայի տարբեր քաղաքների փողոցներում՝ նրանք անարգում են զոհված տղայի վառ հիշատակը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250