
Ֆրանսիայի ոստիկանությունը պահանջով է հանդես եկել

Ֆրանսիայի ոստիկանության արհմիությունները հանդես են եկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ ավելի կտրուկ միջոցներ կիրառելու պահանջով, գրում է BILD-ը:
«Այսօր ոստիկանները մասնակցում են մարտական գործողությունների, որովհետև մենք պատերազմական վիճակում ենք։ Այս վայրի հորդաների առջև այլևս բավարար չէ հանգստություն խնդրելը, մենք պետք է հասնենք դրան: Մեր գործընկերները, ինչպես եւ քաղաքացիների մեծամասնությունը, մինչեւ կոկորդը կուշտ են այդ ագրեսիվ փոքրամասնությունների թելադրանքով տառապանքներից», – ասված է Alliance Police Nationale եւ Unsa Police արհմիությունների մամուլի հաղորդագրության մեջ:
«Վնասակար տարրերի» դեմ պայքար սկսելու կազմակերպությունների կոչը Ֆրանսիայում բուռն քննադատության ու բանավեճի առիթ է դարձել։
Փարիզի ոստիկանությանը թույլատրվել է մինչև երկուշաբթի առավոտ նկարահանել և արձանագրել երթևեկությունը Փարիզի և որոշ արվարձանների հանրային ճանապարհների վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, ասվում է գերատեսչության թվիթերյան գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում արդեն 5-րդ օրն է զանգվածային անկարգություններ են: Ամեն բան սկսվել է նրանից, որ ոստիկանը սպանել է 17-ամյա տղային: Նշվում էր, որ նա չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին: