Ռոսկոմնադզորն արգելափակել է Պրիգոժինի հետ կապված լրատվամիջոցները
Ռոսկոմնադզորն արգելափակել է Պրիգոժինի հետ կապված լրատվամիջոցները։ Այս մասին RTVI-ի փոխանցմամբ հայտնել է Kommersant-ը։
Խոսքը РИА ФАН, «Политика Сегодня», «Экономика Сегодня», «Невские новости» и «Народные новости» լրատվամիջոցների մասին է։
Նշվում է, որ այս հարթակներ մուտք գործելու փորձի ժամանակ հայտնվում է «Տեղեկատվական ռեսուրսի հասանելիությունը սահմանափակված է 2006 թվականի հուլիսի 27-ի «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» Դաշնային օրենքի հիման վրա:
Եվգենի Պրիգոժինի հետ կապված Patriot մեդիա հոլդինգի բոլոր պորտալների հասցեները գտնվում են Ռոսկոմնադզորի արգելված կայքերի գրանցամատյանում։ Դրանում նշվում է, որ ռեսուրսների հասանելիությունը սահմանափակված է, սակայն արգելափակման պատճառները չեն նշվում։
Ռուսաստանի տարածքում Patriot մեդիա խմբի կայքը ինքնին հասանելի չէ, սակայն այն նշված չէ արգելված կայքերի ռեգիստրում։
Նշվում է, որ «Վագների» խմբի հիմնադրի հետ առնչվող լրատվամիջոցների մեծ մասը դադարեցրել է կայքերի թարմացումը։ Որոշ թելեգրամյան ալիքները, այդ թվում Mash-ը պնդում են, որ Պրիգոժինը հայտարարել է մեդիա խմբի լուծարման մասին, բոլոր աշխատակիցները տեղեկացվել են աշխատանքից ազատման մասին։ Nevsky News-ի խմբագիրներն իրենց թելեգրամյան ալիքում գրել են աշխատանքի դադարեցման մասին։
Նմանատիպ հոդվածներ
«Խաղաղության համաձայնագրի» որոշ կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն. ՀՀ ԱԳՆ
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթո...
Հայաստանի ու Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններում արձանագրվել է կարևոր առաջընթաց. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշին...
Մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Էնթոնի Բլինքենի և Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո Վաշինգտոնում մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում...
ԱՄՆ պետդեպը կառուցողական է որակել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ բանակցությունների հերթական փուլը կառուցողական էր: Այս մասին այ...