«Ադրբեջանն ուզում է, որ սոված մարդիկ Արցախում փողոց դուրս գան ու իրենցից ուտելիք ուզեն». ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, «24TV»-ի եթերում անդրադառնալով ադրբեջանական սադրանքներին ու այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններին, ասել է.
«Երկու օր առաջ Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հարցազրույց էր տվել ու ասել, որ մեկ ոչ ամբողջական կորպուսը բավական է, որ զինաթափեն Արցախի ՊԲ-ը, և որ այն իրենց համար որևէ սպառնալիք չի ներկայացնում»:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները «բարկանում են», որ չեն կարողանում Արցախում հասնել իրենց նպատակին ու «փականն» ավելի են սեղմում.
«Իրենք տարբեր մեդիառեսուրսներով գրում են, որ ուզում են սոված մարդիկ դուրս գան Ստեփանակերտի փողոցներ ու Ադրբեջանից ուտելիք ուզեն»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում համաձայնության հասել
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել վաշինգտոնյան...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնի` Ալիևի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդ...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...