ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 28-ի սադրանքին Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվում էր տեղեկատվական գրոհներով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է երեկ Արցախում ադրբեջանական ռազմական սադրանքին, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվել է ադրբեջանական տեղեկատվական գրոհներով. «Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում»,- ասել է նա։

 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի գործելակերպն այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից. 

 

«Դրա ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված 2256 բանաձևն է, որի 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին՝ մերժել նման հռետորաբանությունն ու քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության հանցագործությունների դեմ պայքարելու համար»։

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Քաղաքականություն