ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևոր փաստաթուղթ է». վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է երեկ Արցախում ադրբեջանական ռազմական սադրանքին, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվել է ադրբեջանական տեղեկատվական գրոհներով.
«Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում»,- նշել է նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի գործելակերպն այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից.
«Դրա ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված 2256 բանաձևն է, որի 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին՝ մերժել նման հռետորաբանությունն ու քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության հանցագործությունների դեմ պայքարելու համար»։
Փաշինյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևոր փաստաթուղթ է՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով, և Հայաստանի ԱԳՆ-ն հետևողական կլինի բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի՝ ԵԽ գործադիր մարմնի օրակարգում պահելու համար։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...