ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը՝ համացանցում քննարկվող տեսանյութի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջերս երևանյան բարերից մեկում տեղի ունեցած միջադեպին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Համացանցում մի սիրողական տեսանյութ է տարածվել, որտեղ երեւանյան բարերից մեկում հաճախորդը բարմենուհուց պահանջում է հայերեն մենյու, խիստ ռուսական ակցենտով, բայց հայերենով գարեջուր է պահանջում, իսկ երիտասարդ բարմենուհին չի կարողանում դա անել, ռուսերեն է խոսում, որովհետեւ ենթադրաբար ռուս է կամ՝ ռուսաստանցի, եւ ՌԴ-ից վերջերս է տեղափոխվել Հայաստան՝ ապրելու, աշխատելու։
Կինը, որ նկարահանել է այս տեսանյութը, որպես աններելի հանցանքի ապացույց առ այն՝ թե ինչպես է Հայաստանում ոտնահարվում պետական լեզուն, ինչպես է ռուս աղջիկը արհամարհում մեր օրենքները, ահա այս կինը տեսանյութը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ եւ ինքը եւ իր ընկերները ոսկեղենիկ ռուսերենով կսկծալի մեկնաբանություններ են թողնում։ Ոսկեղենիկ ռուսերենով իրենց ցասումն են արտահայտում Հայոց լեզուն ոտնահարելու կապակցությամբ։
Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երեւանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված եւ մեծացած հայուհիներին եւ հայորդիներին թույլատրելի է ՀՀ պեսատական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից։
Ամենայն հարգանքով, բայց պետք է ասեմ, որ տեսանյութի հեղինակի հետ առիթ եմ ունեցել Երեւանում մասնակցելու Հայաստանում հիմնադրված եւ Հայատանում գործող բարեգործական հիմնադրամի նիստերի, որոնց ընթացքում նրա հիմնական լեզուն ռուսերենն էր։ Բոլորս խոսում էինք հայերեն, իսկ ինքը, եթե նույնիսկ նախադասութունը սկսում էր հայերեն, ապա չէր կարողանում ավարտել եւ անցնում էր ռուսերենի՝ ամբողջական միտքը հոդաբաշխ արտահայտելու համար։
Բայց իհարկե՝ մեր երկիրը որպես ապրելու ամենալավ տեղ ընտրած բարեկամ ժողովրդին պետք է «նեղել»։ Դա շատ կարեւոր, շատ հայրենասիրական քայլ է»։
Հիշեցնենք՝ համացանցում մի տեսանյութ է տարածվել, որտեղ երեւանյան բարերից մեկում հաճախորդը բարմենուհուց պահանջում է հայերեն մենյու, խիստ ռուսական ակցենտով։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մասկը Ցուկերբերգի հետ մենամարտից առաջ մարզվել է ջիու-ջիցուի սև գոտի ունեցող բլոգերի հետ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, պատրաստվելով Meta-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգի դեմ խառը մենամարտերի կանոններով...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Հուլիսի 1-ից 9 երթուղի հրաժեշտ կտա «Գազել»-ներին
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում «Գազել» մակնիշի հին միկ...