ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մասկը Ցուկերբերգի հետ մենամարտից առաջ մարզվել է ջիու-ջիցուի սև գոտի ունեցող բլոգերի հետ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, պատրաստվելով Meta-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգի դեմ խառը մենամարտերի կանոններով (MMA) մենամարտին, ջիու-ջիցուի պարապմունք է անցկացրել հայտնի բլոգեր Լեքս Ֆրիդմանի հետ, որը ջիու-ջիցուի սև գոտի ունի: Այս մասին Ֆրիդմանը հայտնել է Twitter-ում։
«Երեկ հանպատրաստից Իլոն Մասկի հետ մի քանի ժամ տևողությամբ պարապմունք եմ անցկացրել: Ես չափազանց տպավորված եմ նրա ուժով, հզորությամբ, ոտքերով աշխատելու հմտություններով: Դա էպիկական էր»,- գրել է նա:
Ըստ Ֆրիդմանի՝ «շատ ոգեշնչող է տեսնել, թե ինչպես են Իլոնն ու Մարկը մարտարվեստով զբաղվում, բայց ավելի լավ կլիներ ամբողջ աշխարհի համար, եթե նրանք պարզապես մարզվեին և չմենամարտեին ռինգում»։
Նա նաև կիսվել է լուսանկարներով, որտեղ Մասկն իրեն գետնին է նետում մարզումների ժամանակ։ Միլիարդատերը այս գրառմանը պատասխանել է՝ «Զվարճալի էր»։
Հիշեցնենք՝ աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, Twitter ընկերությունների 52-ամյա ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի 39-ամյա ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ:
Մասկը թվիթերյան իր միկրոբլոգի հարթակում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ «պատրաստ է վանդակի մեջ կռվել Ցուկերբերգի հետ»: Դրանից հետո Ցուկերբերգը հրապարակել է Մասկի գրառման էկրանակադրը՝ «Ուղարկիր ինձ վայրը» մակագրությամբ։ Այնուհետև Մասկը Ցուկերբերգին պատասխանել է՝ «Վեգաս, Octagon»: Octagon-ը մրցավայր է, որն օգտագործվում է UFC մենամարտերի համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Հուլիսի 1-ից 9 երթուղի հրաժեշտ կտա «Գազել»-ներին
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում «Գազել» մակնիշի հին միկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է պայթում սուզանավը․ գերմանական BILD հրատարակությունը տվել է մոտավոր պատկերը
Գերմանական BILD հրատարակությունը մոտավոր պատկերել է սուզանավի պայթյունի պահը, որում 5 մարդ է եղել։ «Տիտան» սուզանավ...