Հասարակություն
Դանակահարություն Գայ գյուղում. 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 28-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել 41-ամյա տղամարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 22.00-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայ գյուղի Երևանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր էջմիածինցի 25-ամյա մի երիտասարդ:
Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացել է բաժին և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել և ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի այսօրվա 4 զոհերից 2-ը Մարտունուց են, 2-ը՝ Մարտակերտից
ԱՀԱԶԱՆԳ. Փլուզման վտանգ կա Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում
Ինչի համար է Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորումը․ պարզաբանում
Երևանի հիվանդանոցներից մեկի բուժքույրը խոստովանել է, որ «մարիխուանա» է օգտագործում
Ավելին Հասարակություն բաժնից
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Երևանի մի շարք փողոցներում
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Հայաստանի անտառներում տեղադրվում է արջերի մասին զգուշացնող վահանակներ
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
3.0