Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հուլիսին․ գերմանական ԶԼՄ-ներ
Ուկրաինայի հարցով միջազգային բանակցությունները՝ հիմնված նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձեւի» վրա, կարող են տեղի ունենալ արդեն հուլիսին։ Այս մասին հունիսի 25-ին հայտնել է ARD (Գերմանիա) հեռարձակողի բրյուսելյան ստուդիան՝ Կոպենհագենում Կիևի, Արևմուտքի և համաշխարհային հարավի երկրների ներկայացուցիչների միջև խորհրդակցություններից հետո։
Դանիայի մայրաքաղաքում կայացած հանդիպման նպատակն էր ապահովել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի նկատմամբ չեզոք կամ զգուշավոր դիրքորոշում ունեցող երկրները, ինչպիսիք են Բրազիլիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան և Չինաստանը, պաշտպանեն խաղաղ կարգավորման ուկրաինական սկզբունքները, հաղորդում է ARD-ը։
Կիևի ներկայացուցիչները գործընկերներին բացատրել են «խաղաղության բանաձեւի» մանրամասները, իր թելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար և պատվիրակության անդամ Անդրեյ Երմակը։ «Ես համոզված եմ, որ հենց այս «խաղաղության բանաձեւը» պետք է հիմք դառնա Ուկրաինայի համար կայուն և արդար խաղաղության հասնելու համար», - ընդգծել է նա։
Կոպենհագենում ֆորումը, ըստ Երմակի, անցկացվել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականների և քաղաքական խորհրդականների մակարդակով։ Ուկրաինայից բացի, դրան մասնակցել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Կանադան, Հարավային Աֆրիկան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Ճապոնիան։
Երմակը մասնակիցների թվում չի նշել Չինաստանը։ Միաժամանակ գերմանական լրատվամիջոցները համաշխարհային հարավի պատվիրակների թվում նշել են նաև Չինաստանը։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ե...
Վաղը սկսվում են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք կտևեն մի քանի օր
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդե...
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության...