ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է սպասվում «Վագների» խմբին․ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով, որում անդրադարձել է նախօրեին Ռուսաստանում «Վագների» խմբի կողմից կազմակերպված զինված ապստամբության փորձին։
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին` դիմացկունության, միասնականության ու հայրենասիրության համար:
Նրա խոսքով` ցանկացած շանտաժ, ներքին խռովություն առաջացնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
«Զինված ապստամբությունն ամեն դեպքում կճնշվեր: Սահմանադրական կարգի ապահովման հստակ դիրքորոշում են որդեգրել հանրությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, ողջ հասարակությունը»,- ասել է նա:
Պուտինը կրկնել է «Վագների» խմբին ուղղված իր առաջարկը` ցանկացողները կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ հետ` հայրենիքին ծառայություն մատուցելու համար, կարող են մեկնել Բելառուս կամ էլ վերադառնալ տուն։
Պուտինը շնորհակալություն է հայտնել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` առաջացած ճգնաժամի կարգավորման գործում իր ներդրման համար։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ե...
Վաղը սկսվում են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք կտևեն մի քանի օր
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդե...
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պեսկովը ֆեյք է անվանել Ռուսաստանի ճակատագրի մասին իրեն վերագրվող հայտարարությունը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ոչինչ չի ասել Վլադիմիր Պուտինի երեկոյան ելույթի «ճակատագրական...