ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պեսկովը ֆեյք է անվանել Ռուսաստանի ճակատագրի մասին իրեն վերագրվող հայտարարությունը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ոչինչ չի ասել Վլադիմիր Պուտինի երեկոյան ելույթի «ճակատագրական» նշանակության մասին։
Երկրի նախագահի ելույթից 10 րոպե առաջ Вести հեռուստաալիքը, ինչպես նաև հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը մեջբերեցին Դմիտրի Պեսկովի խոսքերը. «Այս հայտարարությունները (Պուտինի) առանց չափազանցության, կորոշեն Ռուսաստանի ճակատագիրը»:
Ինքը՝ Պեսկովը, պատասխանելով The Bell-ի հարցին, այս մեջբերումը կեղծ է անվանել։
«Նման հայտարարություն չի եղել։ Շատերի կողմից դա շատ ոչ պրոֆեսիոնալ է»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ նշված հայտարարությունը տարածվել է ոչ միայն թելեգրամյան ալիքներում և ԶԼՄ-ներում, այլև որոշ դաշնային ալիքների ուղիղ եթերում։
Ինչպես նշում է The Bell-ը, մեջբերումների սկզբնաղբյուրը անանուն BRIEF թելեգրամյան ալիքն է, մյուս բոլոր աղբյուրներում այս մեջբերումը տրվում է հղում անելով լրատվամիջոցներին կամ թելեգրամյան այլ ալիքների:
Ավելի ուշ BRIEF ալիքը բացատրել է, որ մեջբերում է վերցրել «Старая площадь» թելեգրամյան ալիքից, որն այն տեղադրել է 21:45-ին։ Պեսկովի մեջբերումը BRIEF-ում հայտնվել է 21:53-ին։
«Մենք ոչ ճիշտ հայտարարություն ենք տվել՝ առանց աղբյուրի հղման։ Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը»,- նշվում է BRIEF-ի հայտարարության մեջ։
Սոլովյովը ջնջել է հաղորդագրությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է սպասվում «Վագների» խմբին․ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով, որում անդրադարձել է նախօրեին Ռուսաստանում «Վագների» խմբի կողմից կազմ...
Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ե...
Վաղը սկսվում են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք կտևեն մի քանի օր
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդե...
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...