Թբիլիսիի քաղաքապետը կեղծավորներ է անվանել ՌԴ-ից եկող զբոսաշրջիկներին դեմ եղողներին
Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն կեղծավորներ է անվանել նրանց, ովքեր դեմ են ռուս զբոսաշրջիկներին։ Այս մասին գրում է Sputnik Грузия-ն։
Կալաձեն օրինակ է բերել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն, որը սկզբում «ծաղիկները ձեռքին» էր դիմավորում ռուս զբոսաշրջիկներին «Վերին Լարս» անցակետում, իսկ հիմա բողոքում է ռուսների գալու դեմ։
«Այսօր այդ մարդիկ չարացած դեմքերով դժգոհում են, իբր, ինչպես կարող է ռուս տուրիստը մտնել Վրաստան։ Երկակի չափորոշիչներ են»,- ասել է Քալաձեն։
Ավելի վաղ Քալաձեն հայտարարել էր, որ եթե Վրաստանը պատժամիջոցներ մտցնի Ռուսաստանի դեմ, ապա կվնասի իր գյուղատնտեսությանն ու ոլորտի աշխատողներին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ոչ նպատակահարմար է հրաժարվել Ռուսաստանի հետ առևտրից։
Նմանատիպ հոդվածներ
Վաղը սկսվում են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք կտևեն մի քանի օր
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդե...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...
Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ե...