Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը. նրանք զրուցել են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու «Վագների» շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։
Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս պահին կա «Վագներ»-ի հետ իրավիճակի հանգուցալուծման ընդունելի տարբերակի նախագիծ՝ նրա մարտիկների անվտանգության երաշխիքների ապահովմամբ։
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բանակցությունները տևել են մոտ 1 ժամ։
Ըստ ռուսական թելեգրամյան ալիքների` Պրիգոժինը Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո դադարեցրել է «Վագների» շարասյուների շարժը դեպի Մոսկվա։
Նմանատիպ հոդվածներ
Պրիգոժինը խոստանում է լուծել «Ռուսաստանը խայտառակած դավաճանների և հանցագործների հարցը»
Մեր երկրի ղեկավարությունը մոռացել է արդարություն բառը և այդ պատճառով իրենք կպատժվեն։ Այս մասին Ateo Breaking թելեգրամյան...
Պրիգոժինի նկատմամբ գործ է հարուցվել զինված ապստամբություն հրահրելու փաստով
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարություններից հետո գործ է հարուցվել զինված ապստամ...
Արցախում ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ
Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջա...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահ...