Պրիգոժինի նկատմամբ գործ է հարուցվել զինված ապստամբություն հրահրելու փաստով
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարություններից հետո գործ է հարուցվել զինված ապստամբություն հրահրելու փաստով, ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
Նշենք, որ Պրիգոժինն այսօր հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ Շոյգուն հրետանի ու ուղղաթիռներ է օգտագործել՝ իրենց ոչնչացնելու համար:
«Պետք է վերջ տալ այն չարիքին, որը կրում է ՌԴ ռազմական ղեկավարությունը։ Ով կփորձի դիմադրել, մենք կկործանենք։ Արդարությունը զորքերում կվերականգնվի, իսկ դրանից հետո՝ ողջ Ռուսաստանում»,- ասել է Պրիգոժինը։
Պրիգոժինը հայտարարել է նաև, որ Շոյգուն անձամբ է ղեկավարել օպերացիան։
ՌԴ ՊՆ-ն շտապել է հերքել այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ «Վագների» թիկունքային ճամբարների վրա հարձակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Պրիգոժինի անունից սոցցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսագրությունները իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են»»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարությունում։
Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը. նրանք զրուցել են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ, վերջի...
Պրիգոժինը խոստանում է լուծել «Ռուսաստանը խայտառակած դավաճանների և հանցագործների հարցը»
Մեր երկրի ղեկավարությունը մոռացել է արդարություն բառը և այդ պատճառով իրենք կպատժվեն։ Այս մասին Ateo Breaking թելեգրամյան...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահ...
Արցախում ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ
Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջա...