Կաթնախառնուրդներ՝ արցախցի փոքրիկների համար․ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան շենքի մոտ
Մի խումբ քաղաքացիներ, ի աջակցություն Արցախի, այսօր՝ հունիսի 23-ին, բողոքի ակցիա են արել ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք կաթնախառնուրդներ են տարել ու դրել շենքի դիմաց։ Ըստ քաղաքացիների՝ այն նախատեսված է արցախցի փոքրիկների համար, որոնք տոտալ շրջափակման պայմաններում առանց սննդի են մնացել։
«Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներում իրենք մեծ դեր ու նշանակություն ունեն, բայց մեր երկրում իրենք անտարբեր են, մեր ազգի հանդեպ անտարբեր են։ Լինելով այստեղ, ունենալով իրենց գրասենյակը, պարտավոր են մի բան ձեռնարկել»,– նշել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` դիմելով ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի պատասխանատուներին։
Նշենք, որ այս պահին ակցիայի մասնակիցները սպասում են, որ ՄԱԿ–ի գրասենյակից ներկայացուցիչներ դուրս գան, հանդիպեն իրենց հետ և խոստանան, որ կաթնախառնուրդներն Արցախ կհասցվեն։
Նմանատիպ հոդվածներ
Խորտակված սուզանավի ուղևորները մահացել են առանց ցավ զգալու․ նոր մանրամասներ
Խորտակված Titan բատիսկաֆի ուղևորները մահացել են առանց ցավ զգալու։ Այս մասին գրում է Iz.ru-ն՝ վկայակոչելով CNN-ին։ Ջ...
Հունաստանից մինչև Մարսել. հայտնի է՝ երբ կիրականացվի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի հանդիսավոր վառման արարողությունը
Ֆրանսիայի ժայռոտ Մոն Սեն Միշել կղզուց մինչև ֆրանսիական Կարիբյան կղզիներ ու Վերսալյան պալատ։ 2024 թվականի Փարիզի Օլիմպիակ...
Դաժան բախումներ՝ Արգենտինայում․ կա 90-ից ավելի տուժած
Դաժան բախումներ, վիրավորներ ու բերման ենթարկվածներ՝ Արգենտինայում։ Արգենտինայի հյուսիսում գտնվող ԺուԺույի նահանգում բախո...
Տղամարդը կացնով հարձակվել է չինական ռեստորանների վրա․ կան տուժածներ
Նոր Զելանդիայի ամենամեծ քաղաքաներից մեկում՝ Օքլենդում, կացնով զինված տղամարդը հարձակվել է չինական ռեստորանների վրա։...