Տղամարդը կացնով հարձակվել է չինական ռեստորանների վրա․ կան տուժածներ
Նոր Զելանդիայի ամենամեծ քաղաքաներից մեկում՝ Օքլենդում, կացնով զինված տղամարդը հարձակվել է չինական ռեստորանների վրա։ Ըստ ոստիկանութան՝ զինված հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 19-ին՝ ուշ երեկոյան։ Հաղորդվում է, որ երեք տուժածները շարունակում են մնալ հիվանդանոցում։ Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են կայուն։ Չորրորդ վիրավորն էլ դուրս է գրվել հիվանդանոցից։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ տղամարդը մտել է չինական 3 ռեստորան և սկսել հարձակվել մարդկանց վրա։
Ականատեսներից մեկը թերթերից մեկին հայտնել է, որ ինքն ու իր ընկերները ռեստորանում ճաշելիս են եղել, երբ տղամարդը հարձակվել ու սկսել է կացնով հարվածներ հասցնել։
«Ես փորձում էի պաշտպանվել։ Նա էլ փորձում էր թիրախավորել գլուխս։ Ես շոկի մեջ էի։ Մենք իսկապես վախեցել էինք» ,- ասել է տղամարդը։
Ականատեսները նաև պամել են, որ տղամարդը դրանից հետո դուրս է եկել ռեստորանից և քայլել դեպի մեկ այլ ռեստորան։ Ոստիկանները հենց տեղում ձերբակալել են ենթադրյալ հանցագործին, որն ըստ նախնական տեղեկությունների` 24 տարեկան է:
Նմանատիպ հոդվածներ
Անոմալ շոգեր՝ Հնդկաստանում․ 96 մարդ է մահացել
Անցնող օրերին Հնդկաստանում անոմալ շոգեր են գրանցվել։ Մի քանի օրվա ընթացքում 96 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է The...
Խորտակված սուզանավի ուղևորները մահացել են առանց ցավ զգալու․ նոր մանրամասներ
Խորտակված Titan բատիսկաֆի ուղևորները մահացել են առանց ցավ զգալու։ Այս մասին գրում է Iz.ru-ն՝ վկայակոչելով CNN-ին։ Ջ...
Դաժան բախումներ՝ Արգենտինայում․ կա 90-ից ավելի տուժած
Դաժան բախումներ, վիրավորներ ու բերման ենթարկվածներ՝ Արգենտինայում։ Արգենտինայի հյուսիսում գտնվող ԺուԺույի նահանգում բախո...
Հունաստանից մինչև Մարսել. հայտնի է՝ երբ կիրականացվի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի հանդիսավոր վառման արարողությունը
Ֆրանսիայի ժայռոտ Մոն Սեն Միշել կղզուց մինչև ֆրանսիական Կարիբյան կղզիներ ու Վերսալյան պալատ։ 2024 թվականի Փարիզի Օլիմպիակ...