Դաժան բախումներ՝ Արգենտինայում․ կա 90-ից ավելի տուժած
Դաժան բախումներ, վիրավորներ ու բերման ենթարկվածներ՝ Արգենտինայում։ Արգենտինայի հյուսիսում գտնվող ԺուԺույի նահանգում բախումներ են եղել ոստիկանության և ցուցարարների միջև։ Այս մասին հայտնում է Buenos Aires Times-ը։
Ցուցարարները ներխուժել են նահանգի օրենսդիր ժողովի շենք՝ ցանկանալով խանգարել տարածաշրջանի նոր սահմանադրության ընդունման արարողությունը։ Քաղաքացիները կարծում են, որ դրանք սահմանափակում են իրենց սոցիալական իրավունքները:
Այս ամենն, ավելի ուշ, վերածվել է անկարգության։ Ակտիվիստները քարեր են նետել անվտանգության ուժերի վրա։ Նրանք էլ ի պատասխան ցուցարարների անկարգությունների՝ արցունքաբեր գազ են բաց թողել։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ տուժածները բուժհաստատություններ են դիմել կտրած վերքերով, աչքերի վնասվածքներով և կոտրվածքներով։ Առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով հիվանդանոցների և շտապօգնության ծառայությունների բժիշկները առաջին բուժօգնություն են ցույց տվել 96 մարդու, այդ թվում՝ նահանգի ոստիկանության 66 աշխատակիցների։ Անկարգություններին մասնակցելու համար բերման է ենթարկվել 58 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Խորտակված սուզանավի ուղևորները մահացել են առանց ցավ զգալու․ նոր մանրամասներ
Խորտակված Titan բատիսկաֆի ուղևորները մահացել են առանց ցավ զգալու։ Այս մասին գրում է Iz.ru-ն՝ վկայակոչելով CNN-ին։ Ջ...
Տղամարդը կացնով հարձակվել է չինական ռեստորանների վրա․ կան տուժածներ
Նոր Զելանդիայի ամենամեծ քաղաքաներից մեկում՝ Օքլենդում, կացնով զինված տղամարդը հարձակվել է չինական ռեստորանների վրա։...
Անոմալ շոգեր՝ Հնդկաստանում․ 96 մարդ է մահացել
Անցնող օրերին Հնդկաստանում անոմալ շոգեր են գրանցվել։ Մի քանի օրվա ընթացքում 96 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է The...
Հունաստանից մինչև Մարսել. հայտնի է՝ երբ կիրականացվի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի հանդիսավոր վառման արարողությունը
Ֆրանսիայի ժայռոտ Մոն Սեն Միշել կղզուց մինչև ֆրանսիական Կարիբյան կղզիներ ու Վերսալյան պալատ։ 2024 թվականի Փարիզի Օլիմպիակ...